Արդյո՞ք կիսատ ամիսը պետք է ներառել հաշվարկի մեջ

Անի.

Բարև Ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2020 թվականի սեպտեմբերի 1-ից, մարտ ամսին գնում է ֆիզ., 2020 թվականի սեպտեմբերին հանատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում, հիմնականը մեր մոտ է: Այժմ բերել է տեղեկանք աշխատավարձի մասին՝ մյուս աշխատավայրից, սեպտեմբերը կիսատ ամիս է: Դա հաշվարկի մեջ պե՞տք է ներառել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Անի, մի քիչ հստակ գրե, թե ի՞նչ եք հաշվարկելու: Մի հատ Ձեր գրածը կարդացեք:

Անի

Նկատի ունեն կիսատ ամիսը ֆիզ. բյուլետենի հաշվարկի մեջ մտնում է։ Երկու կազմակերպությունում էլ 6 ամսվա աշխատող է։ Մյուս աշխատատեղից ներկայացրած տեղեկանքի մեջ կիսատ ամսվա աշխատավարձ կա: Դա պե՞տք է ներառել։

Անի

Նկատի ունեմ կիսատ ամիսը հաշվարկի մեջ պետք է ներառել։

Tigran

Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի չափը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական աշխատավայրի գործատուն օրենքի 22-րդ հոդվածի 8-րդ կետով սահմանված դեպքում հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (որի հետ ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողը գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ) վճարած եկամուտը հաշվառում է` անկախ տվյալ ժամանակահատվածում այդ գործատուի և վարձու աշխատողի աշխատանքային հարաբերությունների անընդհատությունից:
Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի մայրության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հիմնական գործատուն եկամտում հաշվառում է նաև՝
1) հաշվարկային ժամանակահատվածի համար այլ գործատուի (գործատուների) կողմից հաշվարկած եկամուտը, եթե մայրության նպաստը հաշվարկող գործատուի մոտ հղիության և ծննդաբերության արձակուրդի մեջ գտնվելու առաջին օրվա դրությամբ վարձու աշխատողն այլ գործատուի մոտ ևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում.:
Հետևաբար այո մտնում է այլ գործատուի կիսատ ամսվա գումարը, որը ներկայացվել է:

Լիանա

Բայց դուք ինչ գործ ունեք ուրիշ կազմակերպության կիսատ վճարած ամսվա հետ։ Դուք վերցնում եք Ձեր կազմակերպության վճարումները և հաշվում եք Ձեր վճարումների հիման վրա։