Արդյո՞ք ճիշտ է այս հաշվարկը

Վազգեն.

Բարև ձեզ, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.08.2020թ.-ին: Հոկտեմբերի 1-ին ստացել է ֆիզ. արձակուրդի թերթիկ: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ստացել է 100 000 աշխատավարձ: Աշխատակիցը հանդիսանում է սոց. վճար վճարող: Արդյո՞ք ճիշտ կլինի տվյալ հաշվարկը.
1. 100 000 + 100 000 = 200 000
2. 200 000 / 12 = 16 666, քանի որ օրենքով միջին ամսական աշխատավարձը պետք է լինի նվազագույն աշխատավարձի 50 տոսկոսից ոչ պակաս՝ հիմք ենք վերցնում 91 276-ի կեսը 45 638:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

9 thoughts on “Արդյո՞ք ճիշտ է այս հաշվարկը

  1. Մայրության նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում այլ գործատուի` մինչև տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելը վճարված եկամուտը, եթե վարձու աշխատողը ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ այդ գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չէ: Ընդ որում, հաշվարկային ժամանակահատվածի մեկ ամսվա համար կարող է հաշվառվել մեկ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը:
    Նպաստը սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից, եթե`
    1) սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունը առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից.:
    Սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2020 թ. համար 68 000 է, հետևաբար պետք է վերցնել 34000 դրամ:
    Մայրության նպաստի չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող մեծությունը (սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը կամ սույն օրենքով սահմանված դեպքերում` սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված համապատասխան չափը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձին մայրության նպաստ նշանակելու դեպքում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի) օրացուցային օրերի թվով:
    34 000 / 30,4 * 140:

    0
    1. Հարգելի Իննա,
      Մայրության նպաստը հաշվարկվում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի և նվազագույն ամսական աշխատավարձի նկատմամբ հաշվարկված եկամտային հարկի հանրագումարի հիսուն տոկոսից:

      0
  2. Քանի որ օրենքով միջին ամսական աշխատավարձը պետք է լինի նվազագույն աշխատավարձի 50 տոսկոսից ոչ պակաս՝ հիմք ենք վերցնում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը: Նվազագույն աշխատավարձը մայրության նպաստի հաշվարկման համար կազմում է 88 312 դրամ, որի 50 տոկոսը կազմում է 44 156 դրամ:

    0
  3. Բարև Ձեզ։ Այո, եթե օրենքով սահմանված կարգով հաշվարկված` վարձու աշխատողի կամ ինքնուրույնաբար իրեն աշխատանքով ապահոված անձի մայրության նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա մայրության նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: Սակայն նվազագույն ամսական աշխատավարձը 92 618 դրամ է։

    0
  4. Եթե աշխատակիցը մինչև Ձեր կազմակերպություն ընդունվելը աշխաըել է մեկ այլ գործատուի մոտ, կարող է ներկայացնել տեղեկանքի ձևով այնտեղից ստացած գումարները ըստ ամիսների, և այդ դեպքում միջին աշխատավարձը կձևավորվի 12 ամիսների հաշվարկով։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *