Արդյո՞ք պարտադիր է հարկային հաշիվների էլեկտրոնային վավերացումը

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, շտապ է: Աշխատում եմ ԱԱՀ-ի 0 ական դրույքաչափով, հարկային հաշիվները ստանում եմ էլէկտրոնային, բայց երբեք էլէկտրոնային չեմ վավերացրել հարկային հաշիվները, հիմա 2015 հունվարից օրենքը փոխվել է, ու պարտադիր պետք է էլէկտրոնային վավերացնել ԱԱՀ-ն հաշվանցելու համար, ես հաշվանցում չեմ անում, բայց դիմում եմ գրում հետ վերադաձնելու համար:
ՀԱՐՑ. արդյո՞ք պարտադիր է հարկային հաշիվների էլեկտրոնային վավերացումը:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Արդյո՞ք պարտադիր է հարկային հաշիվների էլեկտրոնային վավերացումը

  1. ԱԱՀ մասին օրենքի համաձայն՝ ԱԱՀ վճարող համարվող անձինք`
    1) յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո` մինչև դրան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հարկային մարմին են ներկայացնում տեղեկատվություն իրենց կողմից առանց ինտերնետային կապի դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ.
    2) էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում են հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվները: Էլեկտրոնային եղանակով դուրս գրվող բոլոր հարկային հաշիվները պարտադիր վավերացվում (հաստատվում) են նման իրավասություն ունեցող առնվազն մեկ անձի էլեկտրոնային ստորագրությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *