Արդյո՞ք պետք է հրաման տրվի հերթապահության համար

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատողը երկրի ռազմական դրությունից ելնելով ընկերության վարչական շենքում հերթապահության է նշանակվել` նրա համար հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ձևակերպել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Արդյո՞ք պետք է հրաման տրվի հերթապահության համար

  1. Գործատուի ներքին և անհատական իրավական ակտերն ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով: Ներքին իրավական ակտերն ընդունվում են կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքի (հերթափոխային) և հանգստի ժամանակացույցերը (գրաֆիկները) հաստատելու, աշխատողներին արտաժամյա աշխատանքի և հերթապահության ներգրավելու, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
    ԱՕ հ. 149 1. Հատուկ դեպքերում` կազմակերպությունում աշխատանքային կարգապահությունը կամ անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար, գործատուն կարող է աշխատողին ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իսկ աշխատողի համաձայնությամբ` ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ, աշխատանքային օրն ավարտվելուց հետո կամ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին ներգրավել հերթապահության կազմակերպությունում կամ տանը:
    2. Հերթապահության ժամանակը կազմակերպությունում աշխատանքային օրվա (հերթափոխի) հետ միասին, եթե հերթապահությունը կատարվում է աշխատանքային օրն ավարտվելուց հետո, չի կարող գերազանցել սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված աշխատանքային օրվա (հերթափոխի) տևողությունը, իսկ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին հերթապահության տևողությունը կազմակերպությունում կամ տանը չի կարող գերազանցել օրական 8 ժամը: Հերթապահության ժամանակը կազմակերպությունում հավասարեցվում է աշխատաժամանակին, իսկ տանը` ոչ պակաս, քան աշխատաժամանակի կեսին:
    3. Տանը կամ կազմակերպությունում սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 140-րդ, 141-րդ հոդվածներով և 143-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատաժամանակը գերազանցող տևողությամբ հերթապահության համար առաջիկա ամսվա ընթացքում պետք է տրամադրվի այդ նույն տևողությամբ հանգստի ժամանակ, կամ աշխատողի ցանկությամբ այդ հանգստի ժամանակը կարող է գումարվել ամենամյա արձակուրդին կամ վճարվել որպես արտաժամյա աշխատանք:
    4. Տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ տարեկան աշխատողներին: Հղի կանայք և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողը կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ:
    Ձևակերպեք հետևյալ կերպ, հղում կառավարության որոշմանը, հիմնավորում հանգամանք ելնելով կազմակերպության բնույթից, ներքոհիշյալ աշխատակիցների համար սահմանել կամ ներգրավել հերթապահության, լրացնել վարձատրությանը կամ հանգստին վերաբերող դրույթը՝ ելնելով 3-րդ կետի նորմից:

    0
  2. Հերթապահության համար տրվում է հրաման, որում նշվում է հերթապահողի անունը, վայրը, ամիս ամսաթիվը։ Եթե հերթապահելու են տարբեր աշխատակիցներ, ապա պետք է կազմել հերթապահության գրաֆիկ։

    0
  3. Այո, հրաման տրվում է ։
    Անուն Ազգանուն, հերթապահել — կազմակերպության — ստորաբաժանմունքում ամսաթվից-ամսաթիվ, ժամից-ժամ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *