Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Անուշ.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է մուլտֆիլմերի արտադրությամբ և անցկացնում վարպետաց դաս դպրոցներից այցելած աշակերտների համար: ՉԻ գերազանցել 24 մլն դրամը: Կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ

Ոչ, քանի որ մուլտֆիլմերի արտադրությունը 59.11.0 համանման է դիզայներականին, Դուք սկզբում սցենար, հետո, ելնելով դրանից, նկարչական կամ համակարգչով դիզայն եք անում, շարժը և այլն։

Անուշ
Անուշ
6 տարի առաջ

Շնորակալություն Տիգրան: Իսկ նույն գործունեության դեպքում քանի՞ տոկոսով է շրջանառությունը հարկվում՝ 3,5%՞, թե՞ 5%:

Տիգրան
Տիգրան
6 տարի առաջ
Ի պատասխան  Անուշ

5 %, քանի որ մուլտֆիլմը ոչ նյութական պրոդուկտ է, ուղղված է հոգևոր պահանջմունքների բավարարմանը:

Ամիկում
Ամիկում
6 տարի առաջ

Ես համամիտ չեմ, 59.11.0 կոդը դասակարգչով դիզայներականի տակ չի մտնում:
Այս ենթադասը ներառում է`
– կինո- և տեսաֆիլմերի, հեռուստատեսային տարբեր ծրագրերի (հեռուստատեսային սերիալների, փաստագրական ֆիլմերի և այլ) կամ գովազդային հոլովակների արտադրություն։
Իսկ օրենքը մեզ ասում է օգտվել դասակարգչից: Նման մեկնաբանությամբ վարսավիրական գործն էլ կարող եք դիզայներական համարել: Եվ կարելի է ասել` եթե խորանանք, գրեթե բոլոր ծառայություններն էլ իրենց մեջ խորհրդատվություն ու դիզայն կունենան: Եկեք առաջնորդվենք օրենքով:

Իսկ ինչ վերաբերում է «քանի որ մուլտֆիլմը ոչ նյութական պրոդուկտ է, ուղղված է հոգևոր պահանջմունքների բավարարմանը», օրենքը չի սահմանազատում նյութական և ոչ նյութական արտադրություն: Եթե արտադություն է միանշանակ 3.5 տոկոսադրույթով է հարկվելու: 043003060