Արդյո՞ք տրվում է անաշխատունակության թերթիկ

Անահիտ.

Մանկապարտեզները փակ են քովիդ 19-ի պատճառով, իսկ երեխայի մայրն աշխատում է, արդյո՞ք մորը տրվում է անաշխատունակության թերթիկ, եթե ոչ, ո՞րն է լուծումը։

Կիսվել՝

7 մեկնաբանություն - “Արդյո՞ք տրվում է անաշխատունակության թերթիկ

  1. Երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր, հոր կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս:

  2. Անաշխատունակության թերթիկ չի կարող տրվել։ Մայրը կարող է օգտվել իր ամենամյա արձակուրդից կամ չվճարվող արձակուրդ վերցնել:

  3. Անաշխատունակության թերթիկը մորը տրամադրվում է հիվանդ երեխային խնամելու դեպքում, այս դեպքում մայրը կարող է օգտվել միայն վճարվող կամ չվճարվող արձակուրդից:

  4. Երեխայի մորը չի տրվում անաշխատունակության թերթիկ, լուծում կարող է լինել այն որ կամ դայակ վարձի կամ հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպվի հեռավար:

  5. Անաշխատունակության թերթիկի հիմք չկա, կարող է օգտվել օգտվել մինչև երեխայի երեք տարեկան դառնալը խնամքի արձակուրդից, եթե տարիքային պայմանները բավարար են։

  6. Առողջ երեխայի խնամքի համար ծնողին անաշխատունակության թերթիկ չի տրվում։ Միակ լուծումը հերթական կամ չվճարվող արձակուրդ ձևակերպելն է։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *