Անաշխատունակության թերթիկ

Անահիտ.

Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ նոր ընդունված աշխատակիցը մեկ օր աշխատանքի ներկայանալուց հետո հիվանդացել է կորոնավիրուսով և ներկայացրել անաշխատունակության թերթիկ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել, եթե նախորդ 12 ամիսներին չի աշխատել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք եք ընդունում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը: Եթե սահմանված է ժամային դրույքաչափ, ապա հաշվարկների համար հիմք է ընդունվում ժամային դրույքաչափը:

Մարիաննա

Բարև Ձեզ, Անահիտ։ Տվյալ դեպքում անաշխատունակության նպաստ չի հաշվարկվում, նա գոնե 1 ամիս պետք է աշխատած լիներ։ Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների (այսուհետ` հաշվարկային ժամանակահատված) համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված (վճարման ենթակա) եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով:

Անահիտ

Բարև Ձեզ: Մարիաննա ջան, ո՞ր օրենքում, որտե՞ղ կարող եմ տեսնել այդ 1 ամսվա աշխատած լինելու մասին։

Մարիաննա

Անահիտ ջան, օրենքն ասում է, որ վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի ութսուն տոկոսից։ Իսկ միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու ամսվան նախորդող տասներկու հերթական օրացուցային ամիսների համար տվյալ գործատուի կողմից վարձու աշխատողին վճարված եկամուտը տասներկուսի բաժանելու միջոցով: Եթե 1 ամիս էլ չի աշխատել, չենք կարող ստանալ միջին ամսականը։ Ինչ վերաբերում է «…միջին աշխատավարձի փոխարեն հաշվարկման համար հիմք եք ընդունում աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը», ապա նշեմ, որ օրենքում նախադասության սկզբում գրված է՝ «Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը…»: Սա կարող է լինել այն դեպքում, երբ, օրինակ, աշխատողը վերադարձել է աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից և նախորդող 12 ամիսներում նա փաստացի աշխատավարձ չի ստացել, բայց չի վերաբերում այն դեպքին, երբ աշխատողը ոչ մի ամիս դեռ չի աշխատել: Իսկ երկրորդ պարբերության դեպքերն էլ կարող եք կարդալ 195-րդ հոդվածի 2-րդ մասում, այն նույնպես չի վերաբերում այս դեպքին: Ժամային դրույքաչափի դեպքում գուցե հնարավոր է հաշվարկել. գտնում եք միջին ժամայինը և բազմապատկում անաշխատունակության օրերի թվով: Կարծում եմ՝ կարող է կիրառվել նաև Ալլայի նշած տարբերակը՝ համաձայն օրենքի նոր փոփոխությունների:

Ալլա

Եթե սահմանված կարգով հաշվարկված՝ վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:

Անահիտ

Շնորհակալություն: