Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ

Անի.

Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրում պայմանագրի գինը կողմերի համաձայնությա՞մբ է որոշվում, թե՞ դրա համար կան սահմանված նորմաներ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում գինը որոշվում է կողմերի համաձայնությամբ

  1. Քաղաքացիաիրավական պայմանագրում պայմանագրի գինը կողմերի համաձայնությամբ է որոշվում:

    0
  2. Քաղաքացիաիրավական պայմանագրում պայմանագրի գինը կողմերի համաձայնությամբ է որոշվում:

    0
  3. Այո, կողմերի համաձայնությամբ, սակայն կարծում եմ աշխատանքի կատարման դեպքում պետք է նվազագույն ժամ կամ գործավարձայինի չափերը հաշվի առնեք:

    0
  4. ՀՀ ՔՕ, հոդված 440. Պայմանագրի գինը.
    1. Պայմանագրի կատարումը վճարվում է կողմերի համաձայնությամբ սահմանված գնով:
    Օրենքով նախատեսված դեպքերում կիրառվում են լիազորված պետական մարմինների կողմից սահմանված կամ կարգավորված գները (տարիֆները, վարձաչափերը, դրույքները և այլն):
    2. Պայմանագրի կնքումից հետո դրա գինը թույլատրվում է փոփոխել պայմանագրով կամ օրենքով նախատեսված դեպքերում և պայմաններով:
    3. Այն դեպքերում, երբ հատուցելի պայմանագրում գին նախատեսված չէ և չի կարող որոշվել պայմանագրի պայմանների հիման վրա, պայմանագրի կատարումը պետք է վճարվի այն գնով, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *