Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 մեկնաբանություն
Մերի
Մերի
16 տարի առաջ

Քաղաքացիաիրավական պայմանագրում նշված գումարը համարվում է աշխատավարձին հավասարեցված եկամուտ, և դրանից գանձվում է եկամտահարկ և գործատուի սոց. ապ., բայց անհատական սոց. ապ. (3 %) չի գանձվում, ինչպես նաև տվյալ աշխատողին կարիք չկա գրանցել գրանցամատյանում, բայց սոց. ապ.-ին պետք է ընդունման և ազատման հրամանները տալ:

Արմեն
Արմեն
16 տարի առաջ

Շնորհակալ եմ Մերի ջան………

Արմեն
Արմեն
16 տարի առաջ

Մերի ջան, խոսքը հայտի և անհատական հաշվետվության մասին չէ, իսկ ստաժի հաշվարկման ձևաթուղթը…

Մերի
Մերի
16 տարի առաջ

Այդ աշխատողի համար պետք է տալ բոլոր այն փաստաթղթերը, որոնք որ տալիս եք սովորական աշխատողի համար ընդունման և ազատման դեպքում, ուղղակի նրան գրանցամատյանում չեք գրանցում, չնայած կան քաղաքացիաիրավական աշխատողների համար գրանցամատյաններ, բայց դրանց վարելը պարտադիր չէ:

Lusok
Lusok
16 տարի առաջ

Ըստ Քաղ. Օրենսգրքիˋ իրավաբանական անձը չի կարող ֆիզիկական անձի հետ կնքել աշխատանքայինից բացի այլ պայմանագիր, քաղ.-իրավական պայմանագրերը կնքվում են ,,business to business,, անձանց միջև: Սրան շատ հետևողական մոտեցում են ցուցաբերում աշխ. տեսչության աշխատակիցները: Ենթադրվում է , որ եթե ֆիզիկական անձը կազմակերպությանը մատուցում է որևէ ծառայություն, նա պետք է գրանցված լինի համապատասխան մարմիններում տնտեսական գործունեություն ծավալելու համար, իսկ պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը օրենքով հստակ նշվում է . “համարվում է ձեռնարկատիրական գործունեություն”: Այս ամենից խուսափելու համար խորհուրդ կտայի ֆիզիկական անձի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

Armen
Armen
16 տարի առաջ

Շնորհակալություն պատասխանի համար, մի հարց էլ. իսկ եթե քաղ.-իրավական պայմանագրի Պատվիրատու կողմը հանդես է գալիս ֆիզիկական անձը, այդ դեպքում…. Եվ կարո՞ղ եք նշել քաղաքացիական օրենսգրքի արգելող հոդվածը, նախապես շնորհակալ եմ:

Lusok
Lusok
16 տարի առաջ

Armen, իմ գրածի մեջ խոսքը գնում էր այն դեպքի մասին, երբ կազմակերպությունն էր հանդիսանում պատվիրատու, հակառակ դեպքումˋ այոˊ, երբ ֆիզիկական անձն է հանդիսանում պատվիրատու, դուք իրավասու եք կնքել նրա հետ ցանկացած քաղ.-իրավական պայմանագիր:

Մարինե
Մարինե
16 տարի առաջ

Մերի ջան, կարող եք նշել, թե ո՞ր օրենքով և ո՞ր հոդվածով է կարգավորվում, երբ քաղ. աշխատողների համար սովորական աշխատողի նման ընդունման և ազատման հայտեր ենք տալիս

Մերի
Մերի
16 տարի առաջ

Մարինե ջան, դա ՀՀ կառավարության 12 մայիսի 2005թ. 938-Ն որոշման հիման վրա է, իսկ ավելի կոնկրետ՝ տվյալ որոշման III մասի 6-րդ կետում ասվում է, մեջբերում եմ.
«Կենսաթոշակային ապահովագրության համակարգում չհաշվառված անձի հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու դեպքում, որի հիման վրա կատարվող վարձատրությունից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սոցիալական վճարումներ են կատարվում, ապահովադիրը պայմանագիր կնքելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, տարածքային բաժին է ներկայացնում այդ անձի անհատական տվյալները պարունակող՝ անհատական հաշիվ բացելու մասին հայտ (այսուհետ՝ հայտ), իսկ կենսաթոշակային ապահովագրության համակարգում հաշվառված անձի դեպքում՝ նրա ազգանունը, անունը, հայրանունը և սոցիալական ապահովության քարտի համարը, ինչպես նաև նրա այն անհատական տվյալները, որոնք փոփոխվել են»:

Մարինե
Մարինե
16 տարի առաջ

Շնորհակալություն, Մերի ջան

Անի
Անի
16 տարի առաջ

Քաղաքացիաիրավական և աշխատանքային պայմանագրերի տարբերությունը: