Արդյո՞ք ֆիզ. անձը ունի հարկային պարտավորություններ բնակարանը վարձով տալու դեպքում

Գևորգ.

Բարև ձեզ:
Ես ունեմ բնակարան (ֆիզիկական անձ), որը ուզում եմ տալ վարձով այլ ֆիզիկական անձին: Ի՞նչ տեսակի հարկ պետք է վճարեմ, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտե՞ղ: Եթե կարելի է, հղում նշեք:
Նախապես շնորհակալ եմ,
Գևորգ

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Արդյո՞ք ֆիզ. անձը ունի հարկային պարտավորություններ բնակարանը վարձով տալու դեպքում

  1. Որքանով տեղյակ եմ, վարձատուն, այսինքն դուք եք պահելու և վճարելու հարկը վարձավճարից, այն դեպքում, երբ այն տալիս եք ֆիզիկական անձին: Հակառակ դեպքում այն կվճարեր իրավաբանական անձը: Եկամտային հարկը պետք է հաշվարկել 10% վարձավճարի նկատմամբ, հիմք պետք է ունենաք վարձակալության պայմանագիրը:

    0
  2. Համաձայն չեմ Լևոնի հետ: Այսինքն Ձեր ասելով` ֆիզիկական անձը հանդիսանում է հարկային գործակալ: Մինչդեռ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի հոդված 6-ի համաձայն.

    Հարկային գործակալը հարկ վճարողներին եկամուտներ վճարող (հատկացնող կամ բնամթերային ձևով տրամադրող) իրավաբանական անձն է (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), անհատ ձեռնարկատերը, նոտարը, հիմնարկը, տեղական ինքնակառավարման մարմինը, որի վրա օրենքի համաձայն, դրված է հարկ վճարողներին եկամուտներ վճարելիս (հատկացնելիս կամ տրամադրելիս) նրանց եկամուտներից հարկերը (այդ թվում` անուղղակի) հաշվարկելու, պահելու (գանձելու) և Հայաստանի Հանրապետության և համայնքների բյուջեներ վճարելու պարտավորությունը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *