Արդյոք հնարավո՞ր է ձեռքբերումները ծախս համարել և նվազեցնել շահույթը հաշվարկելիս

Hayk.

Բարև Ձեզ:
Այսպիսի հարց ունեմ. եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ունի ՀԴՄ կտրոններով ձեռքբերումներ, որոնց վրա սակայն չի նշված գնորդի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք կարող են այդ ձեռքբերումները ծախս համարվել և նվազեցվել շահույթը հաշվարկելիս:
Շնորհակալություն

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Արդյոք հնարավո՞ր է ձեռքբերումները ծախս համարել և նվազեցնել շահույթը հաշվարկելիս

  1. Եթե ՀԴՄ-ի վրա չկա նշված ՀՎՀՀ , այդ ՀԴՄ կտրոնը չի կարող լինել ծախս համարվող փաստաթուղթ:

  2. Ֆինանսական հաշվառման տեսանկյունից՝ այո, դրանք ծախսեր են, հարկային հաշվառման մասով՝ ոչ:

  3. Որպեսզի ծախս ճանաչեք ՀԴՄ կտրոնի վրա պետք է նշված լինի Ձեր կազմակերպության ՀՎՀՀ-ն։

  4. Ոչ, չեք կարող նվազեցնել: Նվազեցման համար պարտադիր են գնորդի ՀՎՀՀ-ի և ապրանքացանկի առկայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *