24/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ

1. Եթե գյուղատնտեսական արտադրանքից բացի վաճառենք գյուղատնտեսական արտադրանք չհամարվող այլ ապրանքներ, մինչև 115 մլն ը ԱԱՀ չեք վճարի,
2. դուք ԱԱՀ-ի դաշտում եք , նորից նայեք
։

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

1. Եթե գյուղատնտեսական արտադրանքից բացի վաճառեք գյուղատնտեսական արտադրանք չհամարվող այլ ապրանքներ, դրանց համար ԱԱՀ պետք է վճարեք, իսկ գյուղարտադրանքի համարմինչև115 մլն ը ԱԱՀ չեք վճարի,

Տիգրան
Տիգրան
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Հիմա այդ Այլ ապրանքի համար ի՞նչ հաշիվ պետք է գրենք, Հաշիվ -վավերագիր գրենք և ԱԱՀ-ի հաշվետվությունով ԱԱՀ առաջացնե՞նք։ Որովհետև ԱԱՀ վճարողի հաշվառման համար չունենք մենք *(/1 համարը չունենք )

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Հաշիվ -վավերագիր գրեք եթե ԱԱՀ-վճարող չեք

Տիգրան
Տիգրան
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն

Տիգրան
Տիգրան
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Մեր Կարգավիճակը “Այլ հարկ վճարող” է, ԱԱՀ վճարող չենք մենք

Արմեն
Արմեն
1 տարի առաջ

Հոդված 59.Ավելացված արժեքի հարկ վճարողները
2. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին համապատասխան հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ԱԱՀ վճարողներ են համարվում հետևյալ դեպքերում և ժամկետներում.
1) տվյալ հարկային տարվա հունվարի 1-ից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, եթե կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ … նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը.
2) հարկային տարվա այն պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը, որ պահին կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ՝ … գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցում է 115 միլիոն դրամը: …..
3) ………….. Եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը գյուղատնտեսական արտադրանքի արտադրության հետ միաժամանակ իրականացնում է նաև այլ գործունեություն, ապա ԱԱՀ վճարող է համարվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում և ժամկետներով:
5. Հարկային մարմնում որպես ԱԱՀ վճարող չհաշվառված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը չեն համարվում ԱԱՀ վճարողներ, սակայն Օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ և (կամ) գործառնություններ իրականացնելու դեպքում պարտավոր են Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում հաշվարկել և պետական բյուջե վճարել այդ գործարքներից և (կամ) գործառնություններից առաջացող ԱԱՀ-ի գումարները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:
Ոչ առևտրային կազմակերպությունները և գյուղատնտեսական արտադրանք արտադրող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը մինչև Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության 115 միլիոն դրամը գերազանցելը Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված՝ հարկման օբյեկտ համարվող գործարքներ իրականացնելու դեպքում (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանք չհամարվող ապրանքների մատակարարման գործարքների), այդ գործարքներից Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում ԱԱՀ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն չեն կրում: