Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն

Հարություն.

Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն

  1. Եկամտահարկի պարտավորություն հարկային գործակալի մոտ առաջանում է կանխավճարը վճարելու ժամանակ` ամբողջ գումարի նկատմամբ:

  2. Հարգելի Հարություն, Արա,
    համաձայն ՀՀՄՍ1 ստանդարտի հաշվեգրման սկզբունքի, վարձակալական վճարը վճարելիս այն ձևակերպվում է որպես կանխավճար, և միայն յուրաքանչյուր ամիս վարձակալական վճարի պարտավորության փոխմարման ժամանակ հաշվարկում եք տվյալ ամսվանը վերաբերող վարձակալության վճարի համար եկամտահարկ և յուրաքանչյուր ամսին վճարում է պետ բյուջե:

  3. Հարգելի Լուսինե, եթե խոսքը գնում է ֆինանսական հաշվառման մասին, ապա միգուցե և ճիշտ եք, սակայն հարկային հաշվառման առումով ՀՏ-ն կպահանջի պահել և վճարել եկամտահարկը ֆիզ. անձին եկամուտ վճարելիս:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *