Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Knarik
Knarik
6 տարի առաջ

Շրջանառության հարկի դեպքում գնման ակտերում արտացոլված գումարները չեն հարկվում եկամտային հարկով, իսկ այդ պարագաները շուկայից ձեռք բերելուց կազմում եք գնման ակտ:

Ալլա
Ալլա
6 տարի առաջ

Հոդված 263. Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը
2. Շրջանառության հարկ վճարողները, սույն գլխով կարգավորվող հարաբերությունների մասով, ազատվում են`
2) Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:

Հոդված 150
13. Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները։

Tigran
Tigran
6 տարի առաջ

Հնարավորինս պետք է ապահովեք ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ապահովումը՝ ՀԴՄ կտրոնի կամ հաշվարկային փաստաթղթերի տեսքով՝ կախված, իհարկե, ձեռքբերումների գումարների չափերից:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Ըստ իս կառաջանա եկամտային հարկ համաձայն ՀՀ ՀՕ, հոդված 150, մաս 9. Գույքի օտարումից հարկային գործակալներից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով: Քանի որ 13-րդ մասի երկրորդ նախադասությունում նշվում է, որ ՍՈՒՅՆ ՄԱՍՈՎ սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, բայց չի ասում, որ ընդհանրապես չի հաշվարկում: