Ժամանակից շուտ ծննդաբերություն

Աննա.

Բարև Ձեզ:
Շատ շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք այս հարցիս.
Ժամանակից շուտ ծննդաբերության պատճառով (հինգերորդ ամսին) աշխատանքի վայր եմ ներկայացրել ծննդաբերության մասին տեղեկանքը հիվանդանոցից, որտեղ նշած էր ինձ հասանելիք 70 օր արձակուրդը: Կուզենայի իմանալ` այդ օրերի դիմաց հասնու՞մ է ինձ գումար, թե՞ ոչ, ինչպես նաև` եթե ուզենամ ժամանակից շուտ վերադառնալ աշխատանքի, արդյո՞ք հրաման կտրվի, և ես կկարողանամ ստանալ ամսական աշխատավարձը:
Նախապես շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ժամանակից շուտ ծննդաբերություն

  1. Բարև Ձեզ, հարգելի Աննա,
    “Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն, “Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում հղիության ու ծննդաբերության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի աշխատանքային օրերի համար”:

    Այիսնքն, տվյալ դեպքում, ժամանակավոր անաշխատունակության նպաստ կտրվի այդ 70 օրերի մեջ մտնող բոլոր աշխատանքային օրերի համար:
    Ինչ վերաբերում է Ձեր 2-րդ հարցին, ապա, եթե ճիշտ եմ հասկանում “ժամանակից շուտ” ասելով` Դուք ի նկատի ունեք 70 օրը լրանալուց հետո աշխատանքի վերադառնալու տարբերակը. բնականաբար կարող եք վերադառնալ աշխատանքի և շարունակել աշխատանքային հարաբերությունները Ձեր աշխատանքային պայմանագրով սահմանված պայմաններով:

  2. Բարև Ձեզ: Պարզապես կողմնորոշվե՛ք, եթե գնալու եք աշխատանքի, ապա կստանաք աշխատավարձ, իսկ եթե ուզում եք օգտվել ձեզ հասանելիք հետծննդյան բյուլետենից, ապա նշված ժամանակահատվածի համար ստացեք ձեր բյուլետենը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *