Ի՞նչ նվազեցումներ կարելի է անել ԱԱՀ-ից

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, կասեք խնդրում եմ՝ ՍՊԸ-ի գործունեությունը արվեստն է: Հարց 1. եթե արդեն ուշացրել են հայտարարությունը միկրոյի դաշտի, 20 օրը անցել է ու ավտոմատ հայտնվել են ԱԱՀ-ի դաշտում, անհրաժեշտություն կա՞ նորից ԱԱՀ հայտարարություն ներկայացնել: Հարց 2. երեխաներից գանձված գումարից կարո՞ղ եմ հաշվարկային հաշվից կանխիկացնել աշխատավարձ վճարելու համար, թե՞ միայն փոխանցումով պիտի աշխատավարձ վճարվի: Հարց 3. ԱԱՀ-ից ի՞նչ նվազեցումներ կարող եմ անել: Հարց 4. եթե այս ամիս վիրուսի պատճառով չգործի՝ զրոյական հաշվետվություն եմ ներկայացնելու՞: Շաատ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Ի՞նչ նվազեցումներ կարելի է անել ԱԱՀ-ից

  1. 1. Անհրաժեշտություն չկա նորից ԱԱՀ հայտարարություն ներկայացնելու: 2. Երեխաներից գանձված գումարից կարող եք հաշվարկային հաշվից կանխիկացնել աշխատավարձ վճարելու համար, այո, կարող եք: Միայն փոխանցումով աշխատավարձ վճարվելու համար պետք է գործեք Երևանում ու ունենաք 10 և ավելի աշխատող, Երևանից դուրս խնդիր չկա: 3. ԱԱՀ-ից կարող եք հաշվանցել ստացված հարկային հաշիվներիի ԱԱՀ-ները: 4. Այո, եթե այս ամիս վիրուսի պատճառով չեք գործել՝ զրոյական հաշվետվություն ներկայացրեք:

    1. Շատ շնորհակալ եմ պատասխանների համար, բայց խնդրում եմ ևս մեկ հարց. ԱԱՀ-ի նվազեցումները կարո՞ղ եմ անել միայն հարկային հաշիվների ԱԱՀ-ներից: Իսկ այդ վարձավճարներից, այսինքն՝ եկամտից չեմ կարո՞ղ աշխատավարձը, կոմունալները նույնպես նվազեցնել:

      1. Այո, ԱԱՀ-ի նվազեցումները կարող եք անել միայն հարկային հաշիվների ԱԱՀ-ներից, հաշվարկայիններից չեք կարող: Իսկ վարձավճարներից, իհարկե, քանի որ հասույթ են իրավունք ունեք ծախսեր կատարել՝ աշխատավարձը, կոմունալներ և այլն նվազեցնել: Սակայն հաշվարկներում ուշադիր եղեք, որ համ ԱԱՀ պարտք չլինի, համ էլ տեղավորվեք մյուս ծախսերի հաշվով:

        1. Շնորհակալ եմ Տիգրան ջան, որ խնդրեմ հեռախոսահամար կգրեք իմ էլ. հասցեին: gayanekarapetyan2019 շնիկ mail.ru

  2. Տիգրանի գրածին ավելացնեմ, որ պետք է ՀԴՄ ունենաք և շրջանառությունը, այսինքն՝ երեխաներից գանձված գումարները, ՀԴՄ խփելուց ներառեք ԱԱՀ:

  3. 1. Անհրաժեշտություն չկա ներկայացնելու:
    2. Կարող եք կանխիկացնել:
    3. ԱԱՀ-ից պետք է նվազեցնեք ստացված հարկային հաշիվներում առկա ԱԱՀ-ի գումարը:
    4. Եթե չեք աշխատելու ամեն դեպքում պետք է ներկայացնեք 0-ական:

  4. Բարև Ձեզ:
    ԱԱՀ-ով աշխատելու դիմում ներկայացնելու կարիք չկա:
    Այո, կարող եք կանխիկացնել և վճարել աշխատավարձ, եթե դրամարկղի գիրք ունեք:
    Առաջացող ԱԱՀ-ից կարող եք հաշվանցել Ձեր կողմից ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ն։ Ինչպես նաև շահութահարկի առումով Ձեր բոլոր փաստաթղթերով հիմնավորված ծախսերը կարող եք նվազեցնել։
    Եթե փաստացի չեք աշխատել, բայց գործունեության դադարեցում չեք տվել, ապա պետք է ներկայացնեք հաշվարկը զրոյական, իսկ եթե ունեք հարկային կամ հաշվարկային հաշիվներով ձեռք բերումներ դրանք ներառեք, պետք է ներառեք ՀՀ տարածքում ձեռքբերումների տողում, իսկ առանձնացված ԱԱՀ-ն դեբետագրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *