Ինչպե՞ս է վճարվում աշխատողի օրավարձը կամ ժամավարձը

Հերմինե.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ համաձայն ՀՀ ԱՕ 185-րդ հոդվածի 2-րդ մասի տոնական և հիշատակի օրը աշխատելու դեպքում վճարվում է օրականի կամ ժամավարձի կրկնակի չափով: Ինչպե՞ս է վճարվում 5-օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողի և հերթափոխով աշխատողի օրականը կամ ժամավարձը, եթե համընկնում է այդպիսի օրվա հետ, կամ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կանչվում են աշխատանքի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ինչպե՞ս է վճարվում աշխատողի օրավարձը կամ ժամավարձը

  1. 5-օրյա աշխատանքային գրաֆիկով աշխատողի և հերթափոխով աշխատողի ժամավարձը պետք է կազմի ոչ պակաս, քան 406 դրամը՝ առանց հարկերի ու պահումների, ելնելով այս թվից արդեն կատարեք Ձեր հաշվարկները:

    0
  2. Հնգօրյա աշխատանքի դեպքում, երբ աշխատողի հանգստյան կամ տոնական օրերին կանչվում է աշխատանքի, ապա այդ դեպքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
    Հերթափոխի դեպքում՝ յուրաքանչյուր հերթափոխի տևողությունը սահմանվում է ձեռնարկության ղեկավարության կողմից՝ պահպանելով շաբաթական առավելագույն աշխատաժամանակի տևողությունը: Տվյալ հարցը կարգավորվում է ներքին իրավական ակտերով:

    0
  3. Բարև Ձեզ։ Օրինակ՝ սեպտեմբերի 21-ի համար՝ 93000/21*2, կլինի 1 օրվա կրկնակի վճարումը, ժամայինի դեպքում էլ՝ 600*8*2 (եթե 8 ժամ է աշխատել):

    0
  4. Աշխատողի ընթացիկ ամսվա ժամային դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը ՀՀ օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ամսվա աշխատաժամերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով, իսկ աշխատողի ընթացիկ ամսվա օրական դրույքաչափը որոշվում է տվյալ ամսվա հիմնական աշխատավարձը կամ պաշտոնային դրույքաչափը ՀՀ օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ամսվա աշխատանքային օրերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *