Ինչպե՞ս կարելի է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի գումարը փոխանցել միասնական հաշվեհամարին

Արա.

Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և հիմա ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ցույց է տալիս 73 000 դրամ, ինչպե՞ս կարուղ եմ այդ գումարը ստանալ կամ փոխանցել միասնական հաշվեհամարին:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս կարելի է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի գումարը փոխանցել միասնական հաշվեհամարին

  1. Եթե յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:

    0
  2. Ուսումնասիրեք 24 հոկտեմբերի 2019 թվականի N 1468-Ն ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԿԱՄ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 333-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ Կառավարության որոշումը:

    0
  3. Անհրաժեշտ է ներկայացնել 261. ԴԻՄՈՒՄ՝ Միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության ուսումնասիրության հաշվետվաձևատեսակը, այնուհետև՝ 211. ԴԻՄՈՒՄ՝ Միասնական հաշվից գումարները վերադարձնելու հաշվետվաձևատեսակը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *