Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 2020թ.-ի հունվարին, արձակուրդ եմ վճարել 8 ամիսների համար՝ 16 աշխատանքային օր, մնացած 4 ամսիների համար, որ վճարեմ, ինչպե՞ս եմ աշխատավարձի միջինը հաշվարկելու: Այդ 4 ամիսների միջինն եմ վերցնելու՞: Շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

  1. Մնացած 4 ամսիների համար, պետք է վերցնեք արձակուրդին նախորդող 12 ամիսների գումարը` հանելով այս արձակուրդն ընդգրկող ամիսները, եթե 12 ամիս չձևավորվի, ապա էլի կհանեք այս արձակուրդի ամիսները ու փաստացի գումարը կբաժանեք փաստացի ամիսների թվի վրա:

    0
  2. Նախ իրեն չի հասնում այդ չորս ամիսների համար արձակուրդային, եթե ընդունվել է 2020թ հունվարին, իսկ եթե այնուամենայնիվ վճարելու եք, ապա պետք է հաշվի առնեք վերջին 12 ամիսների ստացված աշխատավարձի միջինը։

    0
  3. Արձակուրդային հաշվարկի համար միջին հաշվելիս դիտվում են միայն լրիվ աշխատած ամիսները։ Գնալու օրվա նախորդող ամսից հաշվարկելու եք, բացառությամբ այն ամիսը/ները/, որոնցում արձակուրդ է եղել:

    0
  4. Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում ՉՊԵՏՔ Է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) ԱՐՁԱԿՈՒՐԴՈՒՄ և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում:

    0
  5. Բարև Ձեզ, Գայանե։ Վերցնում եք բոլոր ամիսների ստացած աշխատավարձերը, բացի այն ամիսներից, որոնց ընթացքում նա եղել է արձակուրդում կամ անաշխատունակության նպաստ է ստացել, և բաժանում եք այդ ամիսների թվի վրա։

    0
  6. Հաշվարկում եք արձակուրդին նախորդող վերջին 12 ամիսներին ստացած միջին աշխատավարձը` չընդգրկելով ստացած արձակուրդային գումարը։

    0
  7. Իսկ ինչի՞ համար եք ութ ամսվա համար վճարել առանձին, նա իրավունք ուներ միանգամից ստանալ մեկ տարվա հերթական արձակուրդը, եթե այնուամենայնիվ առանձին է գնացել, միջինը անհրաժեշտ է հաշվարկել հաշվի չառնելով արձակուրդում գտնված ամիսները

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *