Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անահիտ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, ստացել է հարկային հաշիվ, որի մի մասը վճարել է, իսկ մյուս մասը վճարվել է հովանավորի կողմից: Կասեք խնդրում եմ՝ ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում և օրենսգրքի ո՞ր հոդվածով է այն սահմանվում։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

  1. Ճիշտ ասած հաշվի հետ կապված հարկային պարտավորություն չի առաջանում, հաշվի մեջ ներառված ԱԱՀ գումարի չափով ունենում եք հաշվանցման իրավունք: Ինչ վերաբերվում է հովանավորին, պետք է ունենաք պայմանագիր, որ Ձեզ հատկացնում է անհատույց դրամական միջոցներ, որը Ձեզ համար կլինի անհատույց ստացված դրամական միջոցներից եկամուտ շահութահարկի հաշվարկման համար, և կհարկվի 20 տոկոսով:

    0
  2. Հովանավորի կողմից վճարված մասը շահութահարկի առումով համարվում է եկամուտ, իսկ ԱԱՀ տեսանկյունից՝ Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում այդ գործարքների իրական արժեքի 80 տոկոսը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի՝ հ. 62:

    0
  3. Նախ հովանավորը թող այդ գումարը փոխանցի Ձեզ, ոչ թե ապրանք վաճառողին, որ Ձեր ձևակոերպումները ճիշտ լինեն։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *