Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

astxik.

Հարգելիներս, բարև ձեզ: Բեռնափոխադրումների համար, եթե ֆիզ. անձը իր սեփական մեքենայով է այն կատարում, անձի հետ քաղաքացիաիրավական պայմանագիր կնքվի որպես վարորդ, իսկ մեքենայի համար էլ պե՞տք է ծառայության պայմանագիր կնքվի, թե՞ ոչ: Շնորհակալություն կանխավ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպիսի՞ պայմանագիր կնքել

  1. Դուք ֆիզ. անձի հետ կնքում եք պայմանագիր, որ նա իր սեփական մեքենայով իրականացնելու է բեռնափոխադրում Ձեր համար, էլ ի՞նչ պայմանագիր մեքենայի համար:

  2. Պայմանագրում կոնկրետ պետք է նշել, որ մեքենայի վրա կատարվող ծախսերը (շահագործում, լիցքավորում և այլն) կատարում է մեքենայի սեփականատերը, իսկ դուք նրան վճարում եք մատուցած ծառայության դիմաց:

  3. Ֆիզ. անձի հետ պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, իսկ մեքենայի համար` վարձակալության, ու միանշանակ հաշվառվի բոլոր ծասխերը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *