Ինքնազբաղված անձը առցանց մարքեթինգային ծառայություններ է ցանկանում մատուցել

Նինա․

Բարև Ձեզ:
1. Ինքնազբաղված անձը, ով օնլայն մարքեթինգային ծառայություններ է ցանկանում ապահովել Հայաստանում և դուրս, հարկ պե՞տք է վճարի, թե՞ ազատված է։
2. Անհատ Ձեռներեցը ի՞նչ հարկ է վճարում։
Պատասխանին զուգահեռ կխնդրեմ աղբյուրներ նշել, որտեղ ավելի մանրամասն կարող եմ ծանոթանալ։
Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ինքնազբաղված անձը առցանց մարքեթինգային ծառայություններ է ցանկանում մատուցել

  1. Ընդհանրապես մարքեթինգային ծառայությունները չեն կարող գործել միկրոյի դաշտում, այնպես որ կարող եք բացել ԱՁ, տալ հայտարարություն շրջանառության հարկի դաշտում աշխատելու համար, կվճարեք ամսական 5 000 դրամ եկամտային, 5 000 դրամ սոց․ վճար, 1 000 դրամ դրոշմանիշային և եռամսյակային Ձեր շրջանառության 5 տոկոսը։ Կարող եք նայել Հարկային օրենսգրքի ԳԼՈՒԽ 55 ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ։

    0
  2. Միանշանակ է այն, որ մարքեթինգային ծառայությունները միկրոբիզնեսի համակարգում աշխատել չի կարող՝ օրենքով սահմանափակում կա:
    1 Ազատված չէ, կարող է հաշվառվել որպես ֆիզ. անձ հարկ վճարող և գործել։
    Եկամտային հարկը 23 տոկոս է + սոց․ վճար 5 տոկոս + դրոշմանիշային կամավոր:
    2 Արդեն պատասխան տրվել է շրջ․ հարկի դեպքով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *