Կազմակերպությունը 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ

Հարություն․

1) Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% – ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։

2) Միկրոձեռնարկատիրության գործունեության համար տարեկան հաշվետվություն հանձնու՞մ ենք, եթե անցել ենք շրջանառության հարկի դաշտ։

Շնորհակալություն նախապես։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կազմակերպությունը 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ

  1. 1. Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից`

    1) շրջանառության հարկի համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում (բացառությամբ Օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` հարկային տարվա ընթացքում ԱԱՀ վճարող համարվելու դեպքերի) հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված կարգով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով:

  2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից`
    1) շրջանառության հարկի համակարգ անցնելու դեպքում տվյալ հարկային տարվա մնացած ժամանակահատվածում հարկային պարտավորությունները հաշվարկում և կատարում են Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված կարգով` միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու պահից հետո ձևավորվող հարկման բազաների մասով:
    1 շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4%–ի տողում չեք կարող ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնել շրջանառության հարկի 5%-ից։
    2 Այո, մինչև 24.11.2020թ․ իրացման շրջանառության մասով:

  3. 1. Շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4%-ի տողում չեք կարող ցույց տալ մինչև 24.11.2020թ. ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնլ շրջանառության հարկի 5%-ից։ Այդ ժամանակաշրջանում դուք եղել եք միկրոյի դաշտում։
    2. Այո միկրոձեռնարկատիրության գործունեության համար տարեկան հաշվետվություն հանձնելու եք մինչև 24.11.2020թ. ժամանակաշրջանի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *