Կանխիկ գործարքների վերաբերյալ

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի:
2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Կանխիկ գործարքների վերաբերյալ

  1. 1 Շուկայից ասելով՝ ո՞ր շուկայի մասին է, 2 եթե ֆիզ. անձին վճարվող վարձակալական վճարներին է վերաբերում, ապա այդ սահմանափակումը չի վերաբերում: 3 Եթե տվյալ ՀԴՄ կտրոնում նշվի նաև Ձեր կազմակերպության ՀՎՀՀ-ն՝,ապա չի համարվի կանխիկ և խախտում:
    381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով
    Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները). 4) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

    0
  2. 1. Կազմակերպությունը իրավունք չունի շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի, քանի որ կանխիկ դրամով վճարում է համարվում ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման յուրաքանչյուր գործարքի դիմաց կատարվող բոլոր վճարումների (այդ թվում` կանխավճարների, մասնակի վճարումների) հանրագումարը:
    2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է իրավաբանական անձանց վճարվող վարձակալական վճարներին, ոչ ֆիզ. անձանց վճարվող վարձակալական վճարներին:
    3. Ըստ ՀՕ 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի չի համարվի խախտում:

    0
  3. Հարգելիներս, իսկ եթե գրավոր պայմանագիր ունենամ գյուղացի ֆիզիկական անձի հետ գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման մասով և փաստացի գյուղապետարանից ունենանք տեղեկանք, որ տվյալ գյուղատնտեսական արտադրանքը պատկանում է տվյալ գյուղացուն՝ տվյալ դեպքում խախտում կդիտվի, թե՞ ոչ: Եվ հավելյալ հարց՝ տվյալ փաստաթղթերի առկայության դեպքում կազատվի՞ կազմակերպությունը 20% եկամտային հարկ վճարելու պարտավորությունից:

    0
    1. Պայմանագրի հիման վրա գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման մասով խնդիր չի լինի, այդ մասին նշված է: Եթե օրենքով սահմանված տվյալներով կազմեք գնման փաստաթուղթը, ապա՝ այո, 20% եկամտային հարկ վճարելու պարտավորություն չի լինի:

      1+

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *