Կարո՞ղ է աշխատողը արտաժամյա աշխատած գումարները հետ ուզել

Alisa.

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ եղել մեկ ամիս 7 օր և դուրս եմ եկել աշխատանքից: Կազմակերպությունը ինձ վճարել է մինիմալ աշխատավարձը՝ 70 000 դրամ, մինուս իմ մեկ օրվա բացական՝ 4 000 դրամ, այսինքն՝ 66 000 դրամ: Ես աշխատել եմ արտաժամյա և իմ աշխատանքից ինձ պետք է հատկացվեր տոկոսներ: Բայց դրանք ինձ չեն փոխանցվել փատճառաբանությամբ, որ շուտ եմ դուրս եկել աշխատանքից: Բայց պայմանագրում նման կետ գոյություն չունի: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել: Ես կարո՞ղ եմ իմ աշխատած գումարները ետ պահանջել:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

6 thoughts on “Կարո՞ղ է աշխատողը արտաժամյա աշխատած գումարները հետ ուզել

  1. Ենթադրում եմ, որ այո, սակայն կա՞ որևէ աշխատաժամանակի հաշվառման փաստաթուղթ, որով երևում է, որ արտաժամյա աշխատել եք, կարողանաք պահանջել Ձեր աշխատած գումարները:

    0
  2. Եթե Ձեր արտաժամյա աշխատած ժամերը արտացոլվում են հաշվարկային թերթիկում, ապա կարող եք:

    0
  3. Ձեր արտաժամյա աշխատած օրերը պետք է արտացոլված լինեն աշխատաժամանակի տեղեկագրում (տաբելում), կամ կազմված համաձայնագրով։ Եթե այո, ապա դուք կարող եք պահանջել արտաժամյա աշխատած օրերի դիմաց Ձեր գումարը։ Այլ կերպ ասած՝ դուք պետք է կարողանաք ապացուցել, որ աշխատել եք արտաժամյա։

    0
  4. Այո, կարող եք պահանջել, եթե Ձեր արտաժամյա աշխատած ժամերը արտացոլվել են հաշվարկային թերթիկում կամ աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում:

    0
  5. Եթե այդ ժամերն ինչ որ փաստաթղթում արտացոլված են, ապա կարող եք դիմել աշխատանքի տեսչություն:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *