22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Tigran
Tigran
4 տարի առաջ

1. Որտե՞ղ պետք է դիմենք այս ամենը օրինական և մատչելի կազմակերպելու համար՝ սկսած բեռնափոխադրումից մինչև մաքսազերծում:
Պետք է որևէ կարգավիճակով գրանցվեք պետռեգիստրում, ԱՁ կամ ՍՊԸ, հետո հարկայինում էլեկտրոնային եղանակով, մաքսայինի ծրագրային համակարգում, բանկում հաշիվ, ՀԴՄ, հետո նոր անցնեք բեռնափոխարման հարցին։
2. Արդյո՞ք հարկավոր է Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այսինքն՝ մաքսազերծման հարկերը վճարելուց հետո հարկավո՞ր է կրկին հարկեր վճարել մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Նշեմ նաև, որ վաճառքի կետ չենք ուզում վերցնել, այլ հենց սեփական պահեստից վաճառենք:
Այո, հարկավոր է թեկուզ Ա/Ձ բացել և մտնել հարկային դաշտ ներկրված ապրանքը վաճառելու համար, այո, մաքսազերծման հարկերը վճարելուց հետո լինելու են որոշ հարկեր կրկին վճարելու մեծածախ կամ օնլայն վաճառքի դեպքում։ Այո, կարող եք սեփական պահեստից վաճառել: Եթե կցանկանաք կապնվել զանգեք 099455932: