Հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում

Արման.

Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում: Այդ անաշխատունակության թերթիկը ի՞նչ պետք է անել և որտե՞ղ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում

  1. Հարգելի Արման,
    Գործատուի` վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարմանն ուղղված միջոցները փոխհատուցելու կարգը սահմանված է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 14 հուլիսի 2011 թվականի «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 1024-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 հավելվածում:

    0
  2. Կարո՞ղ եք ասել` աշխատողը այդ թերթիկը ներակայացնում է հաշվապահություն, իսկ հաշվապահը այդ թերթիկի հետ ի՞նչ պետք է անի, ու՞մ պետք է ներկայացնի, թե՞ պետք է վերադարձնի աշխատողին: Շնորհակալություն:

    0
  3. Եթե տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար, ապա գործատուն նպաստի պակասող մասը վճարում է իր միջոցներից:
    Ծախսը փոխհատուցելու նպատակով գործատուն հարկային մարմին է ներկայացնում տեղեկանք` համաձայն ձևի` կցելով հաշվետու ամսվա ընթացքում վճարված նպաստների նշանակման և վճարման համար հիմք հանդիսացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի լուսապատճենը, իսկ բնօրինակը մնում է կազմակերպությունում՝ հաշվապահի մոտ:

    0
  4. Հարգելի Արման,
    Նախքան հարկային մարմնին համապատասխան տեղեկանքի ձև ներկայացնելը, հաշվապահը պետք է ներկայացրած լինի հաշվետու ամսվա հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով, այնուհետեվ համապատասխան տեղեկանքը, որի մեջ լրացրած կլինի հաշվետու ամսվա բոլոր եկամուտներից ստացվող եկամտային հարկի ընդհանուր գումարը, անաշխատունակության նպաստի գումարի չափը և տարբերություն գումարը, որը պետք է փոխհատուցի պետությունը(սա այն դեպքում, երբտվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի գումարները բավարար չեն նպաստը վճարելու համար)։ տեղեկանքին պետք է կցված լինի լրացված և հաստատված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի կրկնօրինակը։ Այնուհետև հարկային մարմնի կողմից պետք է հաստատվի տվյալ տեղեկանքը և հետ ուղարկեն Ձեզ, և դուք այդ հաստատված տեղեկանքը համապատասխան գրությամբ, որի մեջ նշված կլինի Ձեր կազմակերպության տվյալները, այդ թվում բանկային հաշվեհամարը կուղարկեք ՀՀ Տնտեսական Զարգացման և ներդրումների նախարարություն։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *