Հնարավո՞ր է երեխայի խնամքի արձակուրդից առաջ ձևակերպել ամենամյա արձակուրդ

Սիրվարդ․

Բարև ձեզ: Մի հարց ունեմ. աշխատում եմ դպրոցում, ապրիլի 13-ից գտնվում եմ ֆիզ․ արձակուրդում, կարո՞ղ եմ երեխայի խնամքի արձակուրդից առաջ վերցնել ամենամյա ինձ հասանելիք արձակուրդը, որն այս ամառ չեմ ստացել:

Կիսվել՝

7 մեկնաբանություն - “Հնարավո՞ր է երեխայի խնամքի արձակուրդից առաջ ձևակերպել ամենամյա արձակուրդ

  1. Արդեն ուշ է: Քանի որ ըստ կարգի մինչ արձակուրդ գնալը 3 օր առաջ ընկերությունը պարտավոր է Ձեզ փոխանցել արձակուրդային գումարը։

  2. Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո։

  3. ՀՀ ԱՕ-ի 164-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է` կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի համաձայն՝ երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը տրամադրվում է ամբողջությամբ կամ՝ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողը այն կարող է ստանալ արտահերթ:
    Հիմք ընդունելով վերոհիշյալ իրավակարգավորումները՝ Դուք կարող եք աշխատողին տրամադրել ամենամյա արձակուրդի այն չափը, որը նրան հասանելի է և հետո նրան տրամադրեք երեխայի խնամքի արձակուրդը:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *