Մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը

Անժելա.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը: Որքա՞ն օր է հասնում, և Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածներին է պետք հղում կատարել:

Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Մշակույթի տան տնօրենին հասանելիք արձակուրդի տրամադրման կարգը

  1. Մշակույթի տան տնօրենին հասնում է ամենամյա արձակուրդ 20 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, 24 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդվածի 1-ին մասի:

    0
  2. Ըստ Ձեր պայմանագրի աշխատանքային գրաֆիկից կախված՝ 20 աշխատանքային կամ 24 աշխատանքային օր՝ համապատասխանաբար հնգօրյա և վեցօրյա աշխատանքային գրաֆիկների (ՀՀ աշխատանքային օրենսգիրք, հոդված 159, մաս առաջին):

    0
  3. Հասնում է 24 աշխատանքային օր վճարովի և ևս 24 աշխատանքային օր չվճարվող արձակուրդ: Կարող եք 24 օր միանգամից արձակուրդ չգնալ, այլ գնալ, օրինակ, 12-12 աշխատանքային օրերով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *