Ո՞ր օրվա փոխարժեքները հիմք ընդունել

Սաթեն.

Խնդրում եմ օգնեք ինձ:
Մեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում և ապրանքներ է ներմուծում ու արտահանում: Իրականացնում ենք ԱԱՀ-ից ազատված 15 հոդված և ԱԱՀ-ով հարկվող գործարքներ:
– Դա դասվու՞մ է արտաքին տնտեսական գործունեության դասին, թե՞ ոչ:
– Ներմուծման, ինչպես նաև արտահանման ժամանակ ո՞ր օրվա փոխարժեքը հիմք ընդունեմ

Մասնավորապես, Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
ա) արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով,
բ) արտաքին տնտեսական գործունեությանը չդասվող գործարքների շրջանակներում օտարերկրյա պետություններից ապրանքների ներմուծման դեպքում, երբ պայմանագրերից և սկզբնական (հաշվառման) փաստաթղթերից հնարավոր չէ որոշել ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը, ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մաքսային մարմիններում ներմուծված ապրանքների Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններում հայտարարագրման օրը:

– Ներմուծման ժամանակ որոշ ապրանքների համար հաշվարկվում է ԱԱՀ: Դա պակասեցման ենթակա՞ է:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ո՞ր օրվա փոխարժեքները հիմք ընդունել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *