Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել

Anna.

Բարև բոլորին:
Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել արտերկրում (նմուշներ են փորձարկել) և ներկայացրել է ինվոյս արտարժույթով, որի դիմաց վճարումը անկանխիկ իրականացվել է համապատասխան արժույթով: Հարցս հետևյալն է.
1. Արդյո՞ք պետք է ձևակերպել ինվոյսը օրվա կենտրոնական բանկի կուրսով, իսկ վճարումը տվյալ բանկի փոխանցած կուրսով:
2. Եվ ինչպիսի՞ հարկեր են առաջանում այս գործարքից:
Նախապես շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ռեզիդենտ կազմակերպությանը ծառայություն է մատուցել

  1. 1. Գումարը ձևակերպվում է գործարքի օրվա ԿԲ կուրսով, փոխանցման ժամանակ նույնպես փոխանցման օրվա ԿԲ կուրսով: Արտարժութային փոխարժեքների տարբերությունները հաշվի են առնվում միայն հաշվապահական հաշվառման ժամանակ, հարկային հաշվառումը անտեսում է այդ տարբերությունները:

    2. Դժվարանում եմ պատասխանել հարցին, քանի որ առաջանում է այլ հարց` արդյո՞ք այս դեպքում ծառայությունը համարվում է արտահանված ՀՀ-ից: Եթե այո, ապա այն կհարկվի ԱԱՀ զրոյական դրույքաչափով:

    0
  2. Երևի խոսքը գնում է ոչ ռեզիդենտի շահութահարկի մասին: Նուրբ հարց է:Իմ կարծիքով, ոչ, ՀՀ-ից դուրս հարկվում են միայն պասիվ եկամուտները, ձեր օրինակի ծառայությունը դժվար դասվի նրանց: Ուշադիր կարդացեք, տեսեք, ձեր դեպքը եթե չի ընկնում տրված ցանկի մեջ, մի հարկեք:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *