Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Անահիտ.

Բարև ձեզ: Իմ մաքուր աշխատավարձը կազմում է 55 000, սեպտեմբեր ամսին գնացել եմ 20 օրով արձակուրդ, հիմա իմ այս ամսվա աշխատավարձը որքա՞ն կկազմի: Ասեմ, որ աշխատում եմ 01.12.2015թ.-ից: Նախապես շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Որքա՞ն կկազմի աշխատավարձը

  1. Բարև Ձեզ, Անահիտ: Ճիշտ պատասխանելու համար Ձեր հարցը բավականին թերի է, քանի որ չեք նշել` կոնկրետ սեպտեմբերի քանիսից եք մեկնել արձակուրդ, Ձեր աշխատանքային գրաֆիկը, աշխատանքի ընդունված օրվանից մինչև արձակուրդ մեկնելը ունեցել եք բացակա օր, կամ օրեր, աշխատած ամիսների ընթացքում եղել են աշխատավարձի փոփոխություններ: Այսպես, եթե աշխատած ամիսների ընթացքում ստացել եք միևնույն աշխատավարձը, և արձակուրդ եք մեկնել 01.09.2016թ-ից, ապա 5 օրյա աշխատանքային գրաֆիկի դեպքում, կանխիկ արձակուրդային գումարը և աշխատավարձը միասին կկազմի՝ 55 000 դրամ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *