Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել

Nare.

Բարև ձեզ:
Հուշեք խնդրում եմ.
1) որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել շաբաթական մոտ 20 ժամ աշխատողին, ով աշխատում է ժամավարձով 2) ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ անել աշխատողին, ով աշխատում է գործավարձային սկզբունքով
3) խնդրում եմ ֆիզանձից ՀՄ-ի ձեռքբերման պայմանագրի օրինակ (ֆայլ)
Կանխավ շատ շնորհակալ եմ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել

  1. 1.Համաձայն “Նվազագույն ամսական աշխատավաձի մասին” ՀՀ օրենքի 2014թ. հուլիսի 1-ից վճարման ենթակա նվազագույն աշխատավարձը կազմում է 50 000 դրամ: Այսինքն` հարկման ենթակա աշխատավարձը պետք է կազմի մոտ 67 000 դրամ:
    2.Գործավարձով աշխատողի աշխատավարձը հաշվարկվում է նույն ձևով, ինչ ժամավարձով աշխատողի դեպքում:
    Նախ կհաշվարկեք միջին ամսական աշխատավարձը, այնուհետև կբաժանեք 21-ի՝ հաշվարկելով միջին օրականը, և կբազմապատկեք չօգտագործված ամենամյա արձակուրդի օրերի քանակով:

  2. Բարև ձեզ, ինչպե՞ս կարելի է հաշվարկել ուսումնական հաստատությունում ուսուցում անցնողի համար կրթաթոշակ սահմանելու համար ժամավճարը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *