ՊՈԱԿ-ը ստացել է դասախոսություններ կազմակերպելու ծրագիր

Սամ.

Ունենք ՊՈԱԿ, որը ծրագիր է ստացել դասախոսություններ կազմակերպելու և ստացել է 12 մլն դրամ, որից 4 մլնը աշխատավարձ, 1 մլնը ձեռք է բերել գրքեր, 7 մլնը ուսումնական կենտրոնի ծախսեր: Մենք պետք է հարկենք այդ գումարները, ճի՞շտ է: 4 մլն աշխատավարձը` եկամտային հարկով, մյուս երկուսը հարկու՞մ ենք, թե՞ ոչ, եթե այո, ապա ԱԱՀ-ո՞վ, թե՞ այլ հարկով:

Կիսվել՝

1 մեկնաբանություն - “ՊՈԱԿ-ը ստացել է դասախոսություններ կազմակերպելու ծրագիր

  1. Հարգելի Սամ, տվյալ դեպքում անհրաժեշտ է հստակեցնել, թե ումից է ստացվել ֆինանսավորումը, համաձայն Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի ՊՈԱԿ-ները ազատված են շահութահարկից բյուջետային հատկացումների մասով: ԱԱՀ-ի մասով ևս պետք է ճշտել ֆինանսավորման տեսակը, եթե դա դրամաշնորհային ծրագրով է, ապա ԱԱՀ-ով ևս չի հարկվում, ամեն դեպքում գումարի տրամադրման պայմանագրից պետք է երևա, որ նշված գումարի դիմաց ըստ էության ծառայությունների մատուցում չի ենթադրվում:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *