ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

Անի.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ:

ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից

    1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 2015 թվականից սկսած ՏՏ ոլորտի նոր ստեղծվող տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ, մասնավորապես շահութահարկի 0 % դրույքաչափի և եկամտային հարկի 10 % դրույքաչափի կիրառում:

      0
  1. Կոնկրետ չի նշվում, թե որ արտոնությունը ինչ ձև ծախսել: Բայց կա մի այսպիսի հոդված, որն ասում է, որ մշակված ծրագրով է տրամադրվում: Այդ մասին փորձեք հավատարմագրման հանձնաժողովից ճշտել: Ահա հոդվածը՝

    Հոդված 6. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության իրականացումը

    1. Պետական աջակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին բարենպաստ ֆինանսավորման պայմանների տրամադրման, ներդրումների ներգրավման և արտաքին տնտեսական գործունեության խթանման համար իրականացվում է ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրը մշակում և հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության պետական կառավարման համակարգի մարմինը: Ծրագիրը մշակվում է սույն օրենքի սկզբունքներին և աջակցման նպատակներին համապատասխան:

    2. Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց՝ Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված չափով և սույն օրենքով սահմանված ժամանակահատվածի ընթացքում:

    Այստեղ էլ ասվում է՝ ինչ նպատակով է արտոնություն տրամադրվում:

    Հոդված 4. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության սկզբունքները և նպատակները

    1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունը իրականացվում է պետության և մասնավոր հատվածի համագործակցության, ինչպես նաև հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

    2. Պետական աջակցության նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝

    1) մրցունակության բարձրացումը.

    2) հմուտ աշխատուժի ներգրավումը և հմտությունների շարունակական բարձրացումը՝ մրցունակ աշխատավարձերի (եկամուտների) ապահովման միջոցով.

    3) դրամաշնորհային ծրագրերով գիտահետազոտական աշխատանքների իրականացումը և սկսնակ կազմակերպությունների կայացմանն օժանդակումը.

    4) վենչուրային և օտարերկրյա ներդրումների խթանումը և ներգրավումը:

    Այս հոդվածի 3-րդ կետից հասկացվում է, որ եկամտային հարկի արտոնությունը պետք է ծախսել աշխատավարձի վրա:

    Կարդացեք՝
    «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասով
    «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասով
    «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքը

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *