ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա

Նելլի.

Բարև, հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ նման հարցում: Մեր ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա, վճարել է ԱԱՀ: 2011 թ.օգոստոս ամսին այդ ավտոմեքենան վաճառել ենք: Հարցը հետևալն է` եթե ՍՊԸ-ն այս տարի աշխատում է ազատ հարկային դաշտում, այսինքն ԱԱՀ վճարող չի համարվում, սակայն գնելուց և վաճառելուց վճարված ԱԱՀ-ն ինչ որ վերահաշվարկի պիտի՞ ենթարկվի, թե՞ ոչ: Եվ վաճառելուց, այսինքն հիմա, ի՞նչ նոր հարկեր են գոյանում, եթե վաճառքը իրականացվել է ֆիզիկական անձին: Ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “ՍՊԸ-ն 2009թ. ձեռք է բերել ավտոմեքենա

  1. Հարգելի Նելլի, 2009թ-ին հաշվանցված ԱԱՀ-ի գումարը ըստ իս պետք է վերականգնել, այսինքն, եթե ասենք մեքենան գնել եք 1200,0 հազ. դրամով և 200,0 հազ.դրամը հաշվանցել, հիմա պետք է վճարեք պետ բյուջե, անկախ` թե ինչ գնով եք վաճառում և ում, ֆիզ անձի, թե ՍՊԸ-ի:

  2. Հարգելի Նելլի, համաձայն “ԱԱՀ մասին” օրենքի հոդված 26 կետ 5.
    …ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում, հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններում, կրճատ հաշիվ ապրանքագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման` այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:
    Այսինքն, Արմանի բերված օրինակում, եթե նախկինում վճարել եք 200,0 ԱԱՀ (ու եթե հաշվանցել եք, խախտել եք հոդված 26 պահանջները), վաճառքի դեպքում հաշվանցում եք “մնացորդային արժեք” * 16,67 % :
    Ուշադրություն դարձրեք, որ խոսքը գնում է ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների մասին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *