Վաճառք Ozon հարթակում

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Շրջհարկով աշխատող ԱՁ եմ։ Առաջին անգամ Ozon-ից ստացել եմ Отчет о реализации դեկտեմբեր ամսվա համար, ունեմ միայն մեկ վաճառք։ Վաճառքի ամսաթիվը 12․12․2025թ է, գումարն էլ ռուբլիով։ Ունեմ մի քանի հարց․

1․ Այդ վաճառքի համար պե՞տք է դուրս գրեմ հաշիվ վավերագիր, և եթե այո, ապա ու՞մ անունով, և ո՞ր ամսաթվով։

2․ Ապրանքների մատակարարման վայրը և նշանակման վայրը որ՞ հասցեները պետք է գրել։

3․ Գինը հաշվել ո՞ր օրվա ռուբլու կուրսով։

4․ Բացի շրջհարկի հաշվետվությունից, որևէ այլ հաշվետվություն ներկայացնելու կարիք կա՞։

Անչափ շնորհակալ կլինեմ օգնելու համար։

Կիսվել՝
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

3․ Գինը հաշվել 12․12․2025թ  օրվա ռուբլու կուրսով։
4․ Բացի շրջհարկի հաշվետվությունից, որևէ այլ հաշվետվություն ներկայացնելու կարիք կա, շահութահարկի, սոցվճարի։

Hayk

Շնորհակալ եմ հարգելի Տիգրան։ Իսկ 1֊ին և 2֊րդ հարցերիս հետ կապված կարո՞ղ եք օգնել

Tigran

չէ , շուտվանից չեմ զբաղվում իրանցով, հիմ դրանց աշխատանքի կարգը կարող է փոխված լինի

Hayk

Ամեն դեպքում շնորհակալ եմ