Վերջնահաշվարկ

Համլետ.

Բարև Ձեզ, հարգելի ընկերներ: Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում: Հարցը հետևյալն է: Աշխատակիցը երեք տարի աշխատել է, որի ընթացքում վերցրել է արձակուրդ միայն 15 օր: Նա ազատվել է իր դիմումի համաձայն: Վերջնահաշվարկը պիտի կատարվի միայն վերջի՞ն տարվա համար, թե՞ կուտակած 2,5 տարիների համար: Որպես լրացում ասեմ, որ աշխատանքի ընդունվել է 2009-ի մայիսին, 2012-ի հուլիսի 30-ին իր դիմումի համաձայն ազատվել է: Արձակուրդ գնացել է 2010-ի օգոստոսին 15 օր: Նախօրոք շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Վերջնահաշվարկ

  1. Բարև Ձեզ, վերջնահաշվարկը պետք է հաշվարկեք և վճարեք նաև նախորդ տարիների չօգտագործված արձակուրդների համար:

  2. Չօգտագործված արձակուրդների համար վճարվում է դրամական հատուցում, իսկ վերջին կես տարվա համար` վերջնահաշվարկ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *