Վերջնահաշվարկ

Անի.

Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող ուսուցիչ, 12 օր հետո ազատվել է։ Աշխատավարձը վճարվել է փոխտնօրենի տված տեղեկանքի հիման վրա: Կատարել եմ մեկ օրվա վերջնահաշվարկ: Այդ դեպքում պե՞տք է հաշվարկի համար վերցնել պաշտոնական դրույքաչափը, թե՞ փաստացի ինչքան կստանար, եթե մեկ ամիս աշխատեր։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Վերջնահաշվարկ

  1. Աշխատավարձի տրամադրման կարգը պայմանագրում ինչպես գրված է, այդպես էլ հաշվարկ կատարեք:

  2. Այն դեպքում, եթե սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերը համապատասխանաբար ցածր են տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից, ապա միջին ամսական կամ միջին ժամային աշխատավարձերի փոխարեն համապատասխանաբար հիմք է ընդունվում տվյալ պահին գործող նվազագույն ամսական աշխատավարձը կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը:

  3. Այսինքն, եթե իր դրույքը 120221 է և փոխարինող է 12 օր է աշխատել, ապա ինչպե՞ս պետք է հաշվեի վերջնահաշվարկը ես 120 221 ÷ 25 / 6 օրյա աշխատանքային գրաֆիկ է × 1/ սխա՞ լ է, ինչպե՞ս պետք է հաշվել։

  4. Աշխատանքային օրենսգրքով գրված է միջինը հաշվելուց, եթե աշխատողը չունի փաստացի աշխատավարձ հաշվարկման համար հիմք է ընդունվում պաշտոնական դրույքաչափը կամ իրավական ակտով սահմանված աշխատավարձը։ Հարցս հետևյալն էր` վերջնահաշվարկը կատարել եմ պաշտոնական դրույքաչափով ճի՞շտ է այդպես, թե՞ միջինը այլ կերպ պետք է հաշվարկել 12 աշխատանքային օր աշխատած աշխատողի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *