Վերջնահաշվարկ

Քրիստինե.

Բարև Ձեզ: Կխնդրեի օգնել ստորև ներկայացված հարցում.
ՍՊԸ-ն 19/09/19-ին աշխատանքի է ընդունել տնօրենի, ով աշխատել է մինչ 12/12/20-ը: 20թ.-ի հոկտեմբեր ամսին 24 օրով արձակուրդ է գնացելվճարովի, հետո նոյեմբերին հարգելի պատճառներով, բայց չվճարվող արձակուրդ է ձևակերպվել մինչ 27/11/20-ը: Այժմ նրան աշխատանքից ազատելով ի՞նչ է պետք անել՝ գրել միայն 3 օրվա աշխատավարձ, թե՞ վերջնահաշվարկ կատարել: Եթե վերջնահաշվարկ է անհրաժեշտ` խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկվի:
Որ խնդրեմ՝ կասե՞ք, աշխատանքային գրքույքները սոցապ ներկայացնելու համար ի՞նչ-որ փաստաթուղթ անհրաժեշտ է:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Վերջնահաշվարկ

  1. 27.11.20-ից 12.12.2020-ը դա հնգօրյակի դեպքում 10 աշխ.օր է կազմում, պետք է այդ 10 օրվանը վճարեք, կամ 11, եթե վեցօրյակ է:

  2. Վերջնահաշվարկը բաղկացած է աշխատած օրերից 27.11.20-ից մինչև 12.12.20-ը, որը կազմում է 13 օր, և հասանելիք չօգտագործած արձակուրդայինից 19.09.20-ից – 12.12.20-ը, որը կազմում է 5.67 օր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *