22/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Հիմա որևէ հիմքով չեք կարող ազատել, քանի դեռ 31-ին հիմնական աշխատակիցը չի վերադարձել աշխատանքի հրամանով։ Քանի օր էլ աշխատի, վերջնահաշվարկ հասնում է:

Ani
Ani
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Օգոստոսի 6-ից 31-ը 22 աշխատանքային օր է լինում, որից հետո պետք է ազատենք, վերջնահաշվարկ պե՞տք է դրա համար:

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Ani

Վերջնահաշվարկ պետք է վճարեք։

Nerses
Nerses
5 տարի առաջ

Վերջնահաշվարկ հասնում է, վերջնահաշվարկը չօգտագործված արձակուրդի և աշխատած օրերի աշխատավարձն է:

Էմիլի
Էմիլի
5 տարի առաջ

Մինչև աշխատակիցը հիմնական չվերադառնա, չեք կարող ազատել, իսկ վերջնահաշվարկ հասնում է, վերջնահաշվարկը տվյալ աշխատողի չօգտագործված արձակուրդային օրերի գումարն է: ԱՕ հոդված 130. Աշխատողի հետ վերջնահաշվարկի կարգը, ուսումնասիրեք, էդտեղ ամեն բան կա։

Լիլիթ
Լիլիթ
5 տարի առաջ

1 օր աշխատելու համար էլ է վերջնահաշվարկ հասնում:

Մարիաննա
Մարիաննա
5 տարի առաջ

Պետք է ազատել օգոստոսի 31-ին և կատարել վերջնահաշվարկ՝ 1 օրվա չօգտագործված արձակուրդի (եթե այլ կուտակված արձակուրդի օրեր չկան) և աշխատած օրերի կամ ազատել իր դիմումի համաձայն, այլ հիմքեր չունեք։