Վճարում աղբահանության ծառայությունների դիմաց

Էլիզա․

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի հարց ունեմ, որ չեմ կարողանում լուծումը գտնել: Հարցս հետևյալն է՝ համայնքապետարանում աղբահանությունը պարտադիր պետք է դնենք «շրջակա միջավայրի պաշտպանություն» դասակարգումով, բայց մեզ մոտ աղբահանությունը կատարում է ֆիզիկական անձը, որի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր: Հիմա այդ դասակարգումով 4111 հոդվածով կարո՞ղ եմ նրան վճարել: Ուրիշ հոդվածներով չի լինում, քանի որ հաշիվ-ապրանքագիր չկա: Խնդրում եմ, եթե գիտեք, շուտ պատասխանեք: Շնորհակալություն։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Վճարում աղբահանության ծառայությունների դիմաց

  1. Եթե քաղաքացիաիրավական պայմանագիր է, ապա դասակարգումներով դա 411510 «Այլ վարձատրությունների գծով արտահոսքեր» է, իսկ հանրային հատվածի հաշվային պլանով 04213 «Կոմունալ ծառայությունների գծով արտահոսքեր» հաշիվն է: Նայեք Ձեր պայմանագրի կետերին և ըստ դրա արդեն կկողմնորոշվեք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *