Տալ հաշվապահական ձևակերպումներ

Syuzanna.

Բարև Ձեզ:
Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել.
1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։
2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝
ա) նյութեր՝ 700 դրամ
բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ)
գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ:
3. Հաշվարկել աշխատավարձ
ա) տնօրենին 120 դրամ
բ) հաշվապահին 100 դրամ
գ) արտադրամասի վարպետին 90 դրամ
դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ
ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ:
4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ:
5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը:
6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել:
7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից:
8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով:
9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը):
10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի):
11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։
12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։
13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ:
14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է:
15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։
16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։
17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։

Կիսվել՝

4 մեկնաբանություն - “Տալ հաշվապահական ձևակերպումներ

  1. Սյուզի ջան, օգտվի հաշվային պլանից, եթե չես կարողանում, ավելի լավ է հետդ բերես այն, հանդիպես բացատրեմ ոնց օգտվես, քան էսքան երկար գրես: Հասկանում եմ, որ ուսանող ես, եթե կցանկանաս ինձ գտնելը դժվար չի:

  2. Բարև Սյուզաննա։ Ձեր նշած առաջադրանքը իրենից ներկայացնում է աշխատանք, ոչ թե հարց։ Կարծում եմ և խորհուրդ կտամ նախ փորձեք գոնե ինչ որ չափով ինքնուրույն կատարել այն՝ նոր հարցերի դեպքում դիմեք կօգնենք։ Մեր կողմից կատարած ձևակերպումները ձեզ օգուտ չեն տա։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *