Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս

Աննա.

Բարև Ձեզ,հարգելի հաշվապահներ,խնդրում եմ օգնեք ինձ 3 հարցով.
1.Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս բացի հայտից նաև պետք է ստաժի ձևաթուղթ լրացնել?(Չնայած,որ աշխատանքային գրքույկում ոչինչ չենք գանցում)
2.Եթե կազմաերպությունը բացվելէ փետրվարին,իսկ ունի ծախսեր հիմնավորող ՀԴՄ կտրոններ հունվարին,ինչպես եմ գրելու դրամարկղային գրքի մեջ,դրամարկղային գրքի գրանցման ամսաթվով?
3.Եթե կազմակերպությունը ցանկանում է ավտոմեքենա վարձակալել,ինչպես սահմանել վարձավճարը և այդ գումարը վարձակալողի համար համարվում է ծախս,այն կարելի է հանել համախառն եկամտից???
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար

Կիսվել՝

2 մեկնաբանություն - “Քաղաքացիաիրավական պայմանագրեր կազմելիս

  1. Բարև Ձեզ, հարգելի Աննա,
    1.Իմ կարծիքով ստաժի ձևաթուղթ ներկայացնել պետք չէ: Օրինակ, եթե համատեղությամբ աշխատանքի ենք ընդունում աշխատողին, այդ դեպքում նույնպես պետք չէ ստաժի ձևաթուղթ ներկայացնել;
    2.Իմ կարծիքով, դ-տ 7–, կ-տ 528 (կրեդիտորական պարտքեր աշխատակիցներին առհաշիվ գումարների գծով), հետո` դ-տ 528, կ-տ 251 (փետրվարին);
    3.Այդ գումարը ծախս է համարվում, սակայն եթե պայմանագիրը (!!!) ֆիզ. անձի հետ է կնքվել, ապա դրա համար եկամտահարկ պետք է վճարեք:

  2. Շատ շնորհակալ եմ մի հարց էլ խնդրում եմ,եթե տնօրենը գրանցվելէ փետրվարին,իսկ դրամարկղում գումար ունենալուհամար պետք է ձևակերպեմ փոխառություն,ինչ ամսաթվով կազմեմ փոխառությունը,որ հունվարի չեկերը ցույց տամ հունվարին:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *