ԱԱՀ վերադարձ

Անի.

Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն հունիսին ներմուծել է ապրանք Պարսկաստանից և արտահանել այն նույն օրը ՌԴ։ ԱԱՀ-ի հետվերադարձի դիմում է ներկայացվել և վերադարձվել է մի մասը միայն։ Այլ գործարք չի կատարվել։ Հուլիսի 1-ից փոփոխություններ տեղի ունեցան օրենսգրքում։ Որքանով որ հասկացել եմ օրենսգիրքը` պետք է երրորդ եռամսյակի ուսումնասիրությամբ վերադարձվի նաև մնացած մասը։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ձեր փորձով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

2021թ. հուլիսի 1-ից հետո ԱԱՀ-ի վերադարձը կատարվում է ամսական կտրվածքով, այլ ոչ թե եռամսյակային։ Նայեք ՀՕ հոդված 74-ը և հոդված 348-ը։

Անի

Գործարքը հունիսին է տեղի ունեցել, այսինքն նախկին կարգով է պետք դիտել:

Tigran

Հունիս ամսվան վերաբերող գումարների հարցը պետք է լուծվի նակին կարգով,քանի որ փոփոխված հոդվածով սահմանված դրույթները ուժի մեջ են մտել 2021 թվականի հուլիսի 1-ից և վերաբերում է 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացվող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներով առաջացող ԱԱՀ փոխհատուցվող գումարներին:Իսկ նախկին կարգը սա է.
Եթե յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար, ապա այդ գումարը ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում է միասնական հաշվին:
3. ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների ու գործառնությունների իրականացման դեպքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները ԱԱՀ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսումնասիրության արդյունքներով հիմնավորվելու դեպքում մուտքագրվում են միասնական հաշվին, եթե հարկ վճարողն ունի ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար: Այս դեպքում հարկ վճարողի միասնական հաշվին մուտքագրվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկվող գործարքների հարկման բազայի 20 տոկոսը, իսկ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի այդ չափը գերազանցող մասը շարունակվում է հաշվառվել որպես փոխհատուցվող գումար և հետագայում ԱԱՀ-ի գումարի գծով հարկային պարտավորությունների մարմանն ուղղվում է կամ միասնական հաշվին մուտքագրվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

Անի

Այսինքն 0-յական գործարքի 20%-ն է միայն վերադարձվում, իսկ մնացած մասը ե՞րբ կարող ենք ետ ստանալ:

Tigran
Անի

Արդեն ներկայացված է, ուղղակի չեմ հասկանում ինչի՞ սկզբից 0-ականի 20% հետո մնացած մա՞ս:

Tigran

Գրել եմ չէ,որ ձեր հարցը հին կարգով է լուծվելու ոչ թե նոր:

Armine

Բարև ձեզ, ես հուլիսին ներմուծում եմ արել, հաշվարկել է ԱԱՀ ներմուծման մասով, ցույց եմ տվել ապրանքի իրացում, նաև ԱԱՀ գերավճար է գոյացել։ Կարո՞ղ եմ հիմա այդ դիմումը գրել ԱԱՀ հետ վերադարձի մաով, և այդ դիմումի ձևը եթե կա՝ խնդրեմ ուղարկեք armavethaj@mail.ru