ԱՁ դրոշմանիշային վճար

Արմինե․

Ողջույն։ Դրոշմանիշային վճարը հաշվարկվում է տարեկա՞ն շրջանառության հիման վրա։ Ինչպե՞ս կարող եմ իմանալ Ա/Ձ ի դրոշմանիշայինի բալանսը, հնարավոր է գերավճար ունեմ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
Եվա
Եվա
2 տարի առաջ

Այո, ԱՁ-ի դրոշմանշայինը հաշվարկվում է տարեկան շրջանառության հիման վրա։

Եվա
Եվա
2 տարի առաջ

ԱՀՔ քաղվածքով, եթե գերավճար ունեք կտեսնեք։

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Ա/ձ-ն դրոշմանիշային վճարը հաշվարկվում է տարեկան շրջանառության հիման վրա՝ համաձայն սանդղակի։

Tigran
Tigran
2 տարի առաջ

այո դրոշմանիշային վճարը հաշվարկվում է ըստ տարեկա՞ն շրջանառության, Ա/Ձ ի դրոշմանիշայինի պարտքը նայելու համար հաշվետվությունների ծրագրի հարկային պարտավորություններ մասում,ԱՀՔ-ում,,

Գայանե
Գայանե
2 տարի առաջ

Քաղվածքի մեջ ցույց կտա, թե ինչքան գերավճար ունեք։

Էմմա
Էմմա
1 տարի առաջ

Բարև Ձեզ,

Ես եթե ճիշտ եմ հասկանում, շրջհարկով աշխատող ԱՁ-ն բացի միասնական վճարից, պետք է վճարի նաև դրոշմանիշային վճար։ Ճի՞շտ եմ։
Եթե ներկայացվել է հայտ չաշխատելու մասին, պե՞տք է այդ ամիսների համար վճարել։ Նաև գրանցված աշխատող եմ և արդեն վճարում եմ, տարբերությու՞ն պետք է վճարեմ։

Կանխավ շնորհակալ եմ։