ԱՁ համարվել է ԱԱՀ վճարող

Հարություն․

Խորհրդատվական ծառայություններ տրամադրող ԱՁ-ով վճարել եմ շրջհարկ, հիմա եռամսյակային վճարը անելուց համակարգն ասեց, որ ավտոմատ կերպով անցել եմ ԱԱՀ վճարման դաշտ, մոտ մեկ ժամ առաջ ներկայացրել եմ 216 ձևը, որպեսզի չեղյալ համարեն, քանի որ ես ոչ մի հաշվետվություն չեմ ներկայացրել ԱԱՀ դառնալու համար, և նորից վճարեմ 5 տոկոս որպես շրջհարկ վճարող, մի քանի տեղ տեսել եմ, որ այս ձևով խնդիրը չի լուծվում, դա ճի՞շտ է, և ի՞նչ պետք է արվի նման դեպքում։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 մեկնաբանություն
Արթուր
Արթուր
2 տարի առաջ

ԱՁ/ՍՊԸ գրանցելուց հետո 20-օրյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, հակառակ դեպքում ավտոմատ կհամարվեք ԱԱՀ վճարող։

Tigran
Tigran
2 տարի առաջ

պետք է այս տարի գործեք ԱԱՀ-ով,

Nerses
Nerses
2 տարի առաջ

Եթե հայտ չեք ներկայացրել շրջհարկով աշխատելու համար համակարգը ավտոմատ գցում է ԱԱՀ-ի դաշտ։ Այս տարի ստիպված ԱԱՀ-ով պետք է աշխատեք, կամ նոր ԱՁ բացեք։

Ռուզաննա
Ռուզաննա
2 տարի առաջ

Քանի որ ուշացրել եք շրջ հարկի դիմումը, ավտոմատ անցել եք ընհանուր հարկման դաշտ, այսինքն տարբերակ չունեք, պիտի այս տարի աշխատեք ԱԱՀ_ով։ Մյուս տարի արդեն կարող եք անցնել շրջ հարկի դաշտ, եթե մինչև փետրվարի 20_ը ներկայացնեք շրջ հարկի դիմում։