Արծաթյա զարդերի արտադրություն

Լիլիթ․

  1. Արծաթյա զարդերի արտադրությունը միկրոձեռնարկատիրության համակարգում կարո՞ղ է աշխատել, եթե տոնավաճառում է։
  2. Արդյո՞ք հումքի ձեռքբերման փաստաթուղթ չունենալու 20% եկամտային հարկի վճարելը վերաբերվում է նաև միկրոձեռնարկատիրության համակարգում գտնվողին։
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 մեկնաբանություն
Tigran
Tigran
1 տարի առաջ
  1. այո, մինչև 24 մլն տարեկան շեմը, եթե անմիջապես ինքն էլ վաճառում է չի մատակարարում,

2.այո վերաբերում է
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

1․Եթե արտադրում և ինքն էլ վաճառառում է, ապա կարող է աշխատել միկրոձեռնարկատիրության համակարգում

  1. 2․ Այո, հումքի ձեռքբերման փաստաթուղթ չունենալու 20% եկամտային հարկի վճարելը վերաբերվում է նաև միկրոձեռնարկատիրության համակարգում գտնվողին։