Արձակուրդայինի հաշվարկ

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել. Երբ աշխատողը գնում է արձակուրդ օգոստոսի 01-ից, որը պետք է վճարել առնվազն երեք օր շուտ, օր՝ հուլիսի 28-ին: Հարցը. միջին աշխատավարձի հաշվարկման համար հուլիս ամիսը մասնակցու՞մ է, թե՞ ոչ։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Մարի
Մարի
1 տարի առաջ

Բարև Ձեզ, այո հուլիս ամիսը մասնակցում է միջին աշխատավարձի հաշվարկին:

Tigran
Tigran
1 տարի առաջ

հուլիս ամիսը մասնակցում է միջին աշխատավարձի հաշվարկին, եթե բյուլետեն, չվճարվող արձակուրդ չի ունեցել աշխատողը,

Անի
Անի
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալություն

Սերգեյ
Սերգեյ
1 տարի առաջ

Հուլիս ամիսը չի մասնակցում միջին աշխատավարձի հաշվարկին, քանի որ արձակուրդայինի հաշվարկի պահանջ առաջացել և հաշվարկը կատարվել է հուլիս ամսին։
Ըստ ԱՕ 195 հոդվածի 2-րդ կետի՝
Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում կամ հարկադիր պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները: Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվի նաև աշխատանքի ընդունման ամիսը:

Մարիաննա
Մարիաննա
1 տարի առաջ

Բարև Ձեզ: Հուլիս ամիսը չի մասնակցելու հաշվարկին, արձակուրդը հաշվարկվելու է հուլիսով: Հաշվարկը կատարվելու է նախորդող տասներկու ամիսների ընթացքում ստացված վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվելու 1/12-ի չափով:

Գայանե
Գայանե
1 տարի առաջ

Միջին աշխատավարձի հաշվարկման համար հուլիս ամիսը չի մասնակցում՝ քանի որ հաշվարկը կատարելուն նախորդող ամիս չէ։

Անի
Անի
1 տարի առաջ
Ի պատասխան  Գայանե

Շնորհակալություն