Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 մեկնաբանություն
Արման խանգալդյան
Արման խանգալդյան
3 տարի առաջ

Այո, կարող եք

Tigran
Tigran
3 տարի առաջ

Առաջնորդվեք այս դրույթներով
1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը 1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.
2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.
3) (կետն ուժը կորցրել է 24.06.10 ՀՕ-117-Ն)
4) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում:
2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Արմինե
Արմինե
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

շնորհակալ եմ,հրաման տա՞մ

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Այո, դա պետք է ամրագրվի հրամանով։

Արմինե
Արմինե
3 տարի առաջ

Աշխատակիցը գրել է դիմում, որ այս տարվա ամենամյա արձակուրդը ուզում է տեղափոխի հաջորդ տարի։ Քանի որ նպատակային արձակուրդի ոչ մի կետով չի լինում,ուղղակի մարդն ուզում է տեղափոխի։Հրամանը կոնկրետ ո՞ր կետով տամ։ Կանխավ շնորհակալ եմ։

Tigran
Tigran
3 տարի առաջ
Ի պատասխան  Արմինե

Համաձայն 3-րդ կետի ու նաև նշել, որ համաձայն է օգտվել ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: 

Անո
Անո
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Իսկ եթե այս տարվա մեջ մի մասը վերցրել ենք, ու դիմումի մեը նշել ենք մնացած օրերը տեղափոխել այլ ժամանակահատված, ու եթե չենք ուզում այս տարի այդ կեսը վերցնել, էլի պիտի դիմում գրվի թե էլ պետք չի, ես կարամ հանգիստ փետրվարին վերցնեմ

Արմինե
Արմինե
3 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

կնայեք ոնց է ճիշտN123 arcakurd-texapoxum – Copy.doc